"Բիզնեթ" ընկերության հետ մեր համագործակցությունը սկսվեց լրիվ պատահականորեն: Անհրաժեշտություն առաջացավ պատրաստելու նոր կայք, որը կունենար միքանի լեզուներ, կլիներ իր բնույթով հանգիստ և չճչացող, ինչպես նաև կտար կայքը թարմացնելու և փոփոխելու լայն հնարավորություններ: Այս ամենը ըստ իս փայլուն կերպով իրագործվեցին ընկերության մասնագետների կողմից շատ կարճ ժամկետներում և մատչելի գներով:
Կայքի տեղադրումից հետո առաջացած բոլոր ընթացիկ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և լուծումներ:
Ես և մեր ընկերությունը խորին շնորհակալություն ենք հայտնում "Բիզնեթ" ընկերության ողջ անձնակազմին կատարած աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ:
Արեգ Մարտիրոսյան
"Parisian" խաղասրահի ցանցային ադմինիստրատոր
"Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը նոր կայք ունենալու իր ցանկության եւ գաղափարի իրականացումն ամենեւին ոչ պատահականորեն վստահեց "Բիզնեթ" ընկերությանը։ Հեռուստաընկերությունը քաջածանոթ էր այս կազմակերպության երիտասարդ, բայց բանիմաց ու իրենց գործը մեծ պատասխանատվությամբ իրականացնող մասնագետներին։
Մեր համագործակցության արդյունքն այսօր էլ գոհացնում է ոչ միայն հեռուստաընկերության՝ կայքի համար պատասխանատու անձնակազմին, այլեւ շատ ընթերցողների։
www.yerkirmedia.am կայքը՝ "Բիզնեթի" օգնությամբ, գործարկվում է որպես "զարգացող օրգանիզմ"՝ արագ արձագանքելով ՏՏ ոլորտի առաջարկած նոր հնարավորությունների իրացմանը եւ կիրառելով առցանց-ունիվերսալ լրատվամիջոցի համար անհրաժեշտ բոլոր գործիքները։
Տիգրան Խանիկյան
www.yerkirmedia.am կայքի պատասխանատու